newsroom
 
Բաժանորդների մուտք
Ծածկանուն

Գաղտնաբառ


Հիշել տվյալները
Բոլոր նամակներն ուշադրությամբ կուսումնասիրվեն:
ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳ
ՏՈՒՆԴԱՐՁ

Հարգելի այցելու,
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ողջունում է Ձեզ և հայտնում համագործակցության և ըստ ամենայնի աջակցության պատրաստակամություն:
Ելակետ ընդունելով Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը երաշխավորելու անհրաժեշտությունը, ձգտելու ենք հանրությանը, առանց վերապահումների, ճշգրտորեն լուսաբանել մեր համակարգին առնչվող իրադարձությունները, առավել հրատապ օրենսդրական ակտերը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռները, սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ տալ Ձեզ հուզող հարցերին: Համոզված ենք, որ կայքը դեռ կայանալու խնդիր ունի, մասնավորապես փորձելու ենք այն հարստացնել համակարգի պատմությանը և հետագա ծրագրերին առնչվող նյութերով, ուստի շնորհապարտ կլինենք, եթե Ձեր առաջարկություններով ու նկատառումներով փորձեք նպաստել կայք էջի բարելավմանը:

Գևորգ Դանիելյան
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար





| 20.08.2010 | ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ <ԱԲՈՎՅԱՆ> ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈւՄ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աջակցությամբ օգոստոսի 19-ից 20-ը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեցին մարզական միջոցառումներ։
Ընտրված մարզաձևերում, որոնք էին մինի ֆուտբոլ, վազք, հեռացատկ տեղից, վոլեյբոլ, սեղանի թենիս և բազկամարտ, մրցում էին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կին և անչափահաս դատապարտյալները։ Մասնակիցները ջանք չէին խնայում մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու և մրցակցային տեղեր գրավելու համար։
Միջոցառման ավարտին հաղթողներին հանձնվեցին մրցանակներ և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր։ Դատապարտյալները իրենց շնորհակալությունը հայտնեցին այս միջոցառմանը նվիրված բանաստեղծությամբ։


Հրապարակման ամսաթիվը Friday 20 August 2010 - 16:19:38 | Ուղարկել ուրիշներին
Կարծիքներ: 0

| 12.08.2010 | Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ Ա.Մկրտումյանին
Հարգելի պարոն Մկրտումյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ամփոփվել են դատավորների կողմից արդարադատություն իրականացնելիս դատավարական կամ նյութական օրենքի նորմերի խախտումներ թույլ տալու առնչությամբ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ հաղորդումները: Բազմաթիվ հաղորդումների քննարկման արդյունքներով` ակնհայտ ու կոպիտ խախտումների բացակայության կամ այլ իրավաչափ հիմքով, մերժվել է կարգապահական վարույթ հարուցելը: Բնականաբար, սույն և դրան կից փաստաթղթում «խախտում» եզրույթը կիրառված է միայն պայմանականորեն, իսկ հիմքում դրված են հաղորդումներն ու դրանց գնահատականները:
Միաժամանակ, կարծում ենք, համապատասխան գիտագործնական համաժողովներին` կատարված ուսումնասիրության արդյունքների քննարկումը կարող է էական նշանակություն ունենալ արձանագրված խախտումները բացառելու և միասնական դատական պրակտիկա ձևավորելու տեսանկյունից։
Շնորհապարտ կլինենք, եթե ներկայացնեք Ձեր նկատառումները վերլուծության արդյունքներում արծարծված եզրահանգումների առնչությամբ:

Առդիր` 21թերթ։

Հարգանքով`
Գ.Դանիելյան

բեռնել տեղեկանքը
Հրապարակման ամսաթիվը Thursday 12 August 2010 - 14:05:43 | Ուղարկել ուրիշներին
Կարծիքներ: 0

???? ??...       >>  
Ընտրեք լեզուն
ԱՄՍԱԳԻՐ

ՄԱՐՏ 2010 3(1)
ԼՂՀ
© 2010 ՀՀ արդարադատության նախարարությունԿայքի պատասխանատու` Արսեն Բաբայան