newsroom
 
Բաժանորդների մուտք
Ծածկանուն

Գաղտնաբառ


Հիշել տվյալները
Բոլոր նամակներն ուշադրությամբ կուսումնասիրվեն:
ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳ
ՏՈՒՆԴԱՐՁ
Բարեփոխումներ համակարգում
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Քրեակատարողական համակարգում

ՀՀ քրեակատարողական ծառայությունը`
ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ

ՀՀ քրեակատարողական ծառայությունը մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը գործել է ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությամբ` սկզբում բաժնի, ապա՝ վարչության կարգավիճակով, հանդիսացել է նրա կառուցվածքային միավորներից մեկը:

Հումանիզացիայի և ապառազմականացման գործընթացների բարեփոխումները մեծապես կապված են 2001 թվականին քրեակատարողական համակարգի` ներքին գործերի նախարարությունից արդարադատության նախարարության ենթակայության տեղափոխման հետ:

Օրենսդրական փոփոխություններ
Բարեփոխումների կարևորագույն բաղկացուցիչն էր օրենսդրական փոփոխությունների իրականացումը: Առաջին քայլ այս ուղղությամբ 2002 թվականի փետրվարի 6-ին ընդունված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն էր: Այն սահմանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները և կարգը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները, դրանց ապահովման երաշխիքները, նրանց պարտականությունները, ինչպես նաև արգելանքից և կալանքից ազատելու կարգը:
Այս օրենքով շրջադարձային մի շարք փոփոխություններ մտցվեցին կալանավորված անձանց իրավունքների իրականացման հարցերում, մասնավորապես, հատկանշական է կալանավորված անձանց մերձավոր ազգականների հետ տեսակցություններ տրամադրելու նոր կարգը:
Օրենքի մշակման ընթացքում առավելագույնս հաշվի են առնվել Եվրոպական բանտային կանոնների դրույթները: Մինչև օրենքի ընդունումը այն անցել է միջազգային փորձաքննության:
Նախքան նշված օրենքի ընդունումը ձերբակալվածներին և կալանավորվածներին համապատասխան հիմնարկներում պահելու կարգը սահմանվում էր «Հայաստանի Հանրապետությունում նախնական կալանքի վերցնելու կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հասարակական վերահսկողություն
Բարեփոխումների շրջանակներում նշանակալից էր քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի կազմավորումը: 2003թ-ի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատվեց քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգ և, իսկ 2004թ-ի ապրիլի 28-ի թիվ ՔՀ-18-Ա հրամանով հաստատվեց դիտորդների խմբի կազմը: Հասարակական դիտորդների խմբի անդամները իրավասու են անարգել մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ, ծանոթանալ քրեակատարողական հիմնարկների իրավիճակին, մեկուսի հանդիպել կալանավորված անձանց:

Քրեակատարողական ծառայության կառուցվածքը
Հաջորդ օրենսդրական ակտը, որը վերաբերում է քրեակատարողական ծառայության բարեփոխումներին «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն էր, որը ընդունվեց 2003 թվականի նոյեմբերի 18-ին: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը առաջին հերթին պայմանավորված էր օրենքի կարգավորման առարկայով այն է՝ քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում ծառայության հիմնական սկզբունքները, քրեակատարողական ծառայության մարմինների և հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ: Ըստ այդ օրենքի քրեակատարողական ծառայության կազմը ուներ հետևյալ կառուցվածքը.

1. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին
2. ՀՀ արդարադատության նախարարության տարածքային մարմիններ
3. ՀՀ արդարադատության քրեակատարողական հիմնարկներ:

Քրեակատարողական օրենսգիրք
Օրենսդրական բարեփոխումների ամենակարևոր քայլերից էր քրեակատարողական օրենսգրքի ընդունումը:Դեռևս 1998 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՀ վարչապետի թիվ 561 որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ քրեակատարողական օրենսգրքի նախագծի հայեցակարգը և նախագիծը մշակելու և դրա հետագա լրամշակման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Նախկինում գործող 1971 թվականի հուլիսի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսգրքին փոխարինեց Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը, որն ընդունվեց 2004 թվականի դեկտեմբերի 24-ին:

Փոփոխություններ` նոր օրենսգրքով
Թույլատրվեց ցմահ ազատազրկման դատապարտվածներին ավելի հաճախ տեսակցություն ունենալ իրենց հարազատների հետ (տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն: Ներկայումս, համապատասխան պայմաններ չլինելու պատճառով երկարատև տեսակցությունը փոխարինվում է կարճատևով (օրենսդրությամբ թույլատրելի է) և տարվա ընթացքում տրամադրվում է առնվազն 4 կարճատև տեսակցություն:
Բարեփոխումների շրջանականերում թե` կալանավորված անձանց, և թե` դատապարտյալներին պահելու պայմաններում տեղի ունեցած դրական փոփոխություններից էր նաև այն, որ 2002թ-ի ընթացքում ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են հեռախոսախցիկներ` ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապն ապահովելու նպատակով:
Կալանավորված անձանց և դատապարտյալների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման նոր կարգի համաձայն արգելվում է դրանց գրաքննությունը (նախկին օրեսդրությամբ թույլատրվում էր դատախազին հասցեագրված դիմումները և բողոքները գրաքննության ենթարկել): Կալանավորված անձանց և դատապարտյալներին հատկացված բնակելի տարածության նվազագույն չափը յուրաքանչյուր անձի համար սահմանվել է չորս քառակուսի մետր (նախկինում այն 2.5 քառակուսի մետր էր): Դատապարտյալներին հեռուստացույցի հետ միասին թույլատրվում է իրենց մոտ ունենալ ժամանցային մի շարք պարագաներ` համակարգիչներ, համակարգչային խաղեր:

Նոր քրեական օրենսգիրք` նոր պատժատեսակներ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նոր,2003թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի ընդունումով, սահմանվում է սկզբունքորեն նոր մի շարք պատժատեսակներ. տուգանքը, հանրային աշխատանքները, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը, կալանքը և ցմահ ազատազրկումը:
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի ընդունումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդունման տրամաբանական շարունակությունն էր, քանզի դրանով կանոնակարգված են վերը թվարկված պատիժների կատարման կարգը և պայմանները, որոնք նախկինում գործող ուղղիչ աշխատանքային օրենսգրքով կարգավորված չէին:
Օրենսգիրքը սահմանում է քրեական պատիժներ կատարելու և պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու և կրելու կարգն ու պայմանները, ապահովում է անհրաժեշտ պայմաններ` դատապարտյալի ուղղման համար, պաշտպանում վերջինիս իրավունքները և ազատությունները:

ՈՒղղիչ հիմնարկների տեսակները
Գործող քրեակատարողական օրենսգիրքը տարբերակում է ուղղիչ հիմնարկների հետևյալ տեսակները` ըստ մեկուսացվածության աստիճանի
1) բաց ուղղիչ հիմնարկ
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ
3) կիսափակ ուղղիչ հիմնարկ
4) փակ ուղղիչ հիմնարկ
5) բուժական ուղղիչ հիմնարկ:

Այժմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն իր մեջ ներառում է 13 քրեակատարողական հիմնարկ, քրեակատարողական ծառայության կենտրոնական վարչությունում ստեղծվել է նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանում, որը ունի տարածքային բաժանմունքներ Երևան քաղաքի համայնքներում և Հայաստանի Հանրապետության մարզերում: Այս ստորաբաժանումը ստեղծված է կատարելու ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները և վերահսկողություն իրականացնելու պատժի կրումը հետաձգելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ:

Կարճաժամկետ մեկնումներ
Բարեփոխումների շրջանականերում հատկանշական է դատապարտյալներին կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու նոր կարգը: Ի տարբերություն նախկին օրեսդրության, բացի նրանից, որ դատապարտյալներին կարճաժամկետ մեկնումներ էր տրամադրվում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդանություն, տարերային աղետ և այլն) դեպքերում, նոր օրեսդրությամբ կարող է տրամադրվել նաև սոցիալական վերականգնման նպատակով:

ՍՀԻԱ
Մի շարք կառուցվածքային փոփոխություններով նախկին դաստիարակչական աշխատանքների բաժինների բազայի վրա քրեակատարողական ծառայությունում ստեղծվեցին սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների (ՍՀԻԱ) բաժիններ:
Այսօր սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ծառայությունը ստանձնել է ոչ միայն նախկին ծառայությունից ժառանգված աշխատանքները, այլ որդեգրել է նոր մոտեցում և աշխատանքային նոր գործառույթներ, որոնք բխում են արդիական պահանջներից, առկա խնդիրներից և միջազգային առաջավոր փորձից:
Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համապատասխան մասնագիտական աշխատանքներից բացի, ընդգրկում են նաև կրթամշակութային, մարզական և հոգևոր-կրոնական բնույթի բազմատեսակ միջոցառումներ:

Բուժսպասարկում
Առանձնահատուկ կարևորություն է տրված անազատության մեջ պահվող անձանց բուժսպասարկման հարցերին:
Հիմնովին վերանորոգվել և վերակահավորվել է համակարգի միակ բուժական ուղղիչ հիմնարկը` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը: Տուբերկուլիոզով հիվանդ դատապարտյալների առողջական վիճակը բարելավելու նպատակով բացվել է առանձին հիվանդանոցային մասնաշենք: Վերանորոգեվել են թերապևտիկ և հոգեբուժական մասնաշենքերը:

Դատապարտյալների բժշկական սպասարկման ուղղությամբ կառուցողական համագործակցություն կապեր են հաստատվել միջազգային կազմակերպությունների, բարեգործական ֆոնդերի հետ (ԿԽՄԿ): Զգալի ձեռքբերումներ կան թոքախտի դեմ պայքարում, մասնավորապես ներմուծվել և կիրառվում է DOTS-ի ծրագիրը:

Քրեակատարողական ծառայության թափանցիկությունը
Քրեակատարողական ծառայության ապառազմականացմանը զուգահեռ բարեփոխումների շրջանակում նշանակալից է համակարգի թափանցիկության ապահովումը: Այդ ուղղությամբ ընտրված քաղաքականության իրականացմամբ ակտիվացել է ԶԼՄ-ների մուտքը քրեակատարողական համակարգ, ինչը նպաստում է հասարակության մեջ համակարգում կատարվող բարեփոխումների օբյեկտիվ պատկերացումների ձևավորմանը:

Միջոցառումներ
Անչափահաս և կին դատապարտյալների մասնակցությամբ քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս կազմակերպվել են թատերական միջոցառումներ, գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ:
Քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են նաև հոգևոր-կրոնական միջոցառումներ և մի շարք քրեակատարողական հիմնարկներում մկրտվել են ավելի, քան 200 դատապարտյալներ:

Ծառայողների վերապատրաստումը
ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանըտակ անցնելով` քրեակատարողական ծառայության վրա դրվեցին լրացուցիչ գործառույթներ, որոնց իրականացումը պահանջում էր նաև քրեակատարողական ծառայողների վերապատրաստում և ուսուցում:
Դեռևս համակարգի տեղափոխումից առաջ խնդիր էր դրել պատշաճ մակարդակով իրականացնել քրեակատարողական ծառայության աշխատողների ուսուցումը և վերապատրաստումը:
2002թ. փետրվար ամսից Բաց հասարակության ինստիտուտի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում իրականացվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների` կարճատև դասընթացների միջոցով վերապատրաստման ծրագիրը:

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՔԿԱԳ-ում


Հայաստանի Հանրապետությունում ամուսնության և ընտանիքի հետ կապված հարաբերությունները մինչև 2005 թվականը կարգավորվել են 1969 թվականին հաստատված ամուսնության և ընտանիքի օրենսգրքով։ ՀՀ ընտանեկան նոր օրենսգիրքը ընդունվել է 2004 նոյեմբերի 9-ին (ուժի մեջ է մտել 2005 թ. ապրիլի 19-ին)։ Զուգահեռաբար 2004 թ. դեկտեմբերի 8-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքը (ուժի մեջ է մտել 2005 թ. ապրիլի 19-ին)։ Նշված օրենքների ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն էր առաջացել նոր իրավական ակտերի ընդունման։

Ընդունվել են հետևյալ իրավական ակտերը.
  • ՀՀ արդարադատության նախարարի 02.07.2005 թ. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 96-Ն հրամանով հաստատված՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման» կարգը.

  • ՀՀ կառավարության 14.04.2005 թ. «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N 469-Ն որոշմամբ հաստատված՝ «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման» կարգը.

  • ՀՀ կառավարության 14.04.2005 թ. «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N 492-Ն որոշմամբ հաստատված՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի լրացման» կարգը.

  • ՀՀ կառավարության 23.06.2005 թ. «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 941-Ն որոշմամբ հաստատված՝ «Անվան փոխման կարգն ու պայմանները».

  • ՀՀ կառավարության 23.06.2005 թ. «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» N 995-Ն որոշմամբ հաստատված՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման» կարգը.
    ՀՀ կառավարության 21.04.2005 թ. «Օտարերկրյա պետություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ պահպանման փոխանցելու կարգը սահմանելու մասին» N 493-Ն որոշմամբ հաստատված՝ «Օտարերկրյա պետություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ պահպանման փոխանցելու» կարգը։
Ընտրեք լեզուն
ԱՄՍԱԳԻՐ

ՄԱՐՏ 2010 3(1)
ԼՂՀ
© 2010 ՀՀ արդարադատության նախարարությունԿայքի պատասխանատու` Արսեն Բաբայան