Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1958թ. մայիսի 5, ք. Երևան Կրթություն 1975-1983թթ. Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ 1977-1979թթ. ծառայել է նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքում տեղակայված խորհրդային բանակի զորամիավորումում 1987թ. ավարտել է Մոսկվայի, նախկին ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան և նույն թվականին էլ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը Աշխատանքային գործունեություն 1988-1992թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս 1989-1992թթ. ՀՀ դատախազություն Ազգամիջյան հարաբերություններում օրենքների կատարման վրա հսկող բաժնի պետ 1992-1996թթ. Հրազդանի միջշրջանային դատախազ 1999-2004թթ. ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ 2004-2007թթ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ 2007թ.-ից ՀՀ արդարադատության նախարար
Այլ տվյալներ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 19 գիտական մենագրությունների, շուրջ 50 գիտական հոդվածների հեղինակ 2006թ. շնորհվել է ՙՀՀ Վաստակավոր իրավաբանի՚ պատվավոր կոչում Պարգևատրվել է մի շարք կառավարական մեդալներով և շնորհակալագրերով Կուսակցական պատկանելությունը Հայաստանի Հանրապետական կուսակցություն Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա