Հայտարարություններ

Մրցույթներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հետ կապված տեղեկությունների վերաբերյալ

27/11/2014
ՀՀ Արդարադատության նախարությունում տեղի է ունեցել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշվել են ստուգման վերաբերյալ մի շարք հարցեր, մասնավորապես՝ 1. Ստուգման անցկացման վայր է սահմանվել ՀՀ արդարադատության նախարարությունը (Երևան, Հալաբյան փող. 41ա շենք,14-րդ հարկ): 2. Հաստատվել է ստուգման անցկացման ժամանակը ըստ առաջին, երկրորդ և երրորդ խմբերի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մրցույթ լրագրողների համար

25/11/2014
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը, հայտարարում է լրագրողական մրցույթ՝ հետևյալ թեմաների իրավական լուսաբանման համար.

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՍԵՄԻՆԱՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

12/09/2014
Սեմինարից հետո՝ հոկտեմբեր նոյեմբերին, տեղի է ունենալու լրագրողական հոդվածների մրցույթ` սեմինարի ընթացքում քննարկված հարցերի շուրջ: Մրցույթի ընթացակարգը առավել մանրամասն կներկայացվի հանդիպման ընթացքում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրապարակվում է նոտարների որակավորման ստուգման թեստերի ամբողջական հարցաշարը

15/04/2014
Որակավորման ստուգման թեստավորման փուլի անցկացման վայրն է՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, 14-րդ հարկ: Ստուգումը կանցկացվի ապրիլի 19-ին ժամը ըստ խմբերի՝ առաջին խմբի համար առավոտյան տասին (10:00), երկրորդ խմբի համար՝ ժամը տասներեքն անց երեսուն (13:30): Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավել պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. նոտարների թեկնածուների որակավորման ստուգման մասնակիցների ցանկն ու ձևանմուշը

09/04/2014
ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2014 թվականի ապրիլի 8-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման թեկնածուների դիմումները: Հանձնաժողովը ուսումնասիրել է նոտարների որակավորման քննությունների դիմողների գործերը, քննարկել նոտարական քննությունների թեստավորման փուլի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Նիստի ընթացքում հաստատվել է նոտարների որակավորման ստուգումների մասնակիցների ցանկը (49 դիմում), իսկ նախնական ուսումնասիրության արդյունքում օրենքով առաջադրված պահանջներին չհամապատասխանած թվով 5 դիմումներ ներկայացնող թեկնածուներին որոշվել է մերժել դիմումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ