Հայտարարություններ

Թափուր հաստիքներ

Մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար

29/09/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտարարում է մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մրցույթ՝ Հայաստանում բանտային առողջապահության ոլորտում խորհրդատվական ծառայությունների տրամադրման համար

15/09/2015
«Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիր

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղեկատվություն հաշտարարների որակավորման քննության վերաբերյալ

24/08/2015
Սույն թվականի օգոստոսի 25-ին կազմակերպվող հաշտարարների որակավորման քննությանը մասնակցելու համար մասնակիցները ՀՀ արդարադատության նախարարություն պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայտարարություն նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման արտահերթ ստուգման վերաբերյալ

20/08/2015
ՀՀ Արդարադատության նախարությունում տեղի է ունեցել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշվել են ստուգման վերաբերյալ մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորները

13/08/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորները (10.08.2015թ. դրությամբ)

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայտարարություն ՀԿ-ների կողմից Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին

27/07/2015
Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի՝ «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանելու մասին» թիվ 736-ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայտարարություն հաշտարարի որակավորման դասընթացի մասին

17/07/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թվականի համար հաշտարարի որակավորման դասընթացները: Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող Է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգում անցկացնելու մասին

07/07/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ (27.04.2015թ. դրությամբ)

26/05/2015
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ (27.04.2015թ. դրությամբ)

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ

28/04/2015
Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հասա­րակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1 հասցեով կամ ուղարկվել ՀՀ կառավարության աշխատակազմի աշխատակցի էլեկտրոնային հասցեին՝ marine.tovmasyan@gov.am:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայտարարություն տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների կամ գիտական կազմակերպությունների ընդգրկվելու վերաբերյալ

14/04/2015
Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ 15-ից ոչ պակաս շահառուների շահեր ներկայացնող այն հասարակական կամ այն գիտական կազմա­կերպություններից, որոնք ոչ պակաս, քան 5 տարի գրանցված են և փաստացի գործունեություն են իրակա­նացնում Հայաստանի Հանրապետությունում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ (03.04.2015թ. դրությամբ)

09/04/2015
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մրցույթ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

20/03/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղեկանք՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ (05.02.2015թ. դրությամբ)

16/02/2015
Տեղեկանք՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ (05.02.2015թ. դրությամբ)

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

28/01/2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հունվարի 12-ի ՆՀ-2-Ա հրամանագիրը, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի ՆՀ-543-Ա հրամանագիրը՝ հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան)

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ