Հայտարարություններ

Մրցույթներ

Մրցույթ՝ ՀՀ ԱՆ 11 քրեակատարողական հիմնարկների բուժմասերի կողմից առաջնային բժշկական օգնության տրամադրման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով

24/10/2016
Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Ամրապնդել առողջապահությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում հայտարարվել է մրցույթ ՀՀ արդարադատության նախարարության 11 քրեակատարողական հիմնարկների բուժմասերի կողմից առաջնային բժշկական օգնության տրամադրման համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերման համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարների որակավորման ստուգման թեստերի հարցաշար

17/10/2016
Հրապարակվում է նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլի թեստերի հարցաշարը որից համակարգչի միջոցով պատահական ընտրության միջոցով կձևավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 789-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ հարյուր հարցից բաղկացած հարցաթերթը: Հարցաշարը՝ այստեղ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրապարակվում է նոտարների որակավորման ստուգման թեստերի նմուշը

22/07/2016
Նիստի ընթացքում Հանձնաժողովը որոշել է հրապարակել թեստերի նմուշը: Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավել պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր: Թեստի նմուշը՝ այստեղ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ