ԴԱՀԿԾ-ում հարուցված վարույթների մասին հնարավոր կլինի ծանուցվել նաև SMS հաղորդագրության միջոցով

15/12/2016

Այսուհետ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, եթե Ձեր վերաբերյալ հարուցվի կատարողական վարույթ, այդ մասին Դուք կկարողանաք ծանուցվել նաև SMS հաղորդագրության միջոցով:

Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում Ձեր հեռախոսահամարը ներառելու համար ընդամենը անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել 060-57-04-02 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատի հրահանգներին, հավաքելով Ձեր հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ գրանցվել։

Գրանցվելուց հետո, եթե Ձեր վերաբերյալ հարուցվի կատարողական վարույթ, գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կստանաք SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) և Ձեր գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը։