Դեպի վեր

Հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի միջազգային կարճաժամկետ փորձագետի ընտրության նպատակով հարցազրույց անցկացնելու մասին

25/04/2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր):

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Հիմնադրամում ունենալ միջազգային կարճաժամկետ փորձագետ:

Կատարվող աշխատանքի բնույթը

Միջազգային փորձագետն իրականացնելու է Հիմնադրամի գործունեության կայունության ծրագրի փորձաքննությունը և անհրաժեշտության դեպքում լրամշակումը:

Փորձագետին ներկայացվող պահանջները

  1. բարձրագույն կրթություն,
  2. ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ոլորտի փորձառություն,
  3. համակարգչային գիտելիքների իմացություն (Microsoft office),
  4. գրավոր և բանավոր անգլերենով հաղորդակցվելու գերազանց կարողություն,
  5. գիտական աստիճանի (PhD) առկայությունը կդիտարկվի որպես առավելություն: 

Աշխատանքների կատարման ժամկետը և կարգը. 

Աշխատանքները կատարվելու են առավելագույնը 2 ամսա ընթացքում:

Ակնկալվում է, որ միջազգային փորձագետը աշխատանքների կատարումը կսկսի ոչ ուշ քան մինչև 2017 թվականի մայիսի 30-ը:

Հաշվետվողակության պահանջներ

Միջազգային փորձագետը հաշվետու է լինելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Աշխատանքային լեզուն անգլերենն է և բոլոր փաստաթղթերը մշակվելու են անգլերենով և թարգմանվելու են հայերեն: Բոլոր հաշվետվությունները պետք է ներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարին և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին:

Դիմելու ընթացակարգ և պայմանները

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. անձնագիր,  

2. լուսանկար և էլեկտրոնային փոստի մասին տեղեկություն պարունակող ինքնակենսագրական (CV),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր, ԲՈՒՀ-ի տեղեկանք և այլն)

        4. հիմնավորող նամակ (motivation letter), որում պետք է հստակ մատնանշվեն նախկին համանման փորձառությունը և իր կողմից կատարվելիք աշխատանքների առավել որակյալ կատարման հիմնավորումը,

5. փորձի վերաբերյալ փաստաթղթեր:

Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում միջազգային կարճաժամկետ փորձագետի ընտրության նպատակով անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»: 

Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարդատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում միջազգային կարճաժամկետ փորձագետի ընտրության նպատակով անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ մինչև 2017 թվականի մայիսի 26-ը ներառյալ:

Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում: 

Ընտրված մասնակիցների հետ հարցազրույցը հնարավոր է նաև տեսազանգի միջոցով, ուստի, դիմելիս խորհուրդ է տրվում նշել skype կամ այլ տեսակապի հասցե: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն