Դեպի վեր

Հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհուրդը նոր անդամներով համալրելու վերաբերյալ

27/08/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 141-Ա հրամանի 8-րդ կետի պահանջը, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհուրդը նոր անդամներով համալրելու վերաբերյալ:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝

•        հասարակական կազմակերպություններ

•        զանգվածային լրատվության միջոցներ

•        ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ

•        շահագրգիռ անձինք:

Կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել Խորհրդում, եթե.

•        նրանց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին,

•        Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի), 

•        Մասնակցել են փորձագիտական աշխատանքների իրականացմանը,

•        Ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ,

•        Մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին,

• ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ

• նրանց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և  նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) Նախարարությունից:

Խորհրդի կազմում ընդգրկվելու պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները Նախարարության  պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա  կարող են դիմում ներկայացնել խորհրդի նախագահին (նախարարին)` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:

Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր:

 Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում (www.moj.am):

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝  2018 թվականի սեպտեմբերի 28-ը:

Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն (0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) կամ այն ուղարկել Նախարարության հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ council@justice.am :

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն