Դեպի վեր

Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթ հայտարարելու մասին

30/08/2018

Հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարի 2018թ. հունիսի 29-ի N 302-Լ հրամանը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է հավակնորդների մրցույթ Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար: Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել բարձրագույն իրավաբանական (առնվազն իրավագետի բակալավրի) կրթություն ունեցող, առնվազն վերջին երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, անգլերենին գերազանց տիրապետող, Դատարանի նախադեպային իրավունքին իրազեկ գործունակ ՀՀ քաղաքացիները: Մրցույթը կանցկացվի ս.թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ արդարադատության նախարարությունում (0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8): Դատարան գործուղման ժամկետը 1 տարի է:

Հավակնորդի կողմից ՀՀ արդարադատության նախարարություն պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),

2) 1 լուսանկար (3×4),

3) իրավաբանի բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),

4) առնվազն վերջին երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձը հաստատող փաստաթուղթ,

5) անգլերենի գերազանց իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),

6) ինքնակենսագրական (հայերեն և անգլերեն),

7) մտադրության հիմնավորում (motivation letter),

8) երկու երաշխավորագիր,

9) հայտարարություն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված չլինելու մասին,

10) համաձայնություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր վերաբերյալ պահվող տեղեկություններին ծանոթանալու մասին:

Փաստաթղթերը ՀՀ արդարադատության նախարարություն են հանձնվում առձեռն` անձամբ հավակնորդի կողմից, մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ:

Մրցույթը հաղթահարած հավակնորդների ցանկից ՀՀ արդարադատության նախարարը ընտրում և ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում երեք հավակնորդի տվյալները, որոնք ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ուղարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գործուղվող իրավաբանի վերջնական ընտրությունը կատարվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության կողմից:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ արդարադատության նախարարություն՝ (010) 594084 կամ (010) 594016 հեռախոսահամարներով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն