Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

25/09/2018

Սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Կիլիկիա» սրահում կանցկացվի «ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողովը, որի միայն առաջին մասը՝ «Երկխոսության քաղաքականության մեկնարկը» ԶԼՄ ներկայացուցիչների համար կլինի բաց, լուսաբանման ենթակա: Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն ՀՀ արդարադատության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին առնչվող գնահատողական զեկույցում (Peer review) ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերը, ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վերաբերյալ ՔՀԿ-ների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կներկայացվեն արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԵՄ մոտեցումները: