Դեպի վեր

ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

24/07/2019

Միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 14-4.1-141)

 

1)     Մասնակցում է միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող և Բաժին մուտք եղած փաստաթղթերով առաջադրված հարցաշարերի պատասխանների նախագծերի մշակման աշխատանքներին.

2)     Մասնակցում է միջազգային կազմակերպությունների շրջանակներում կնքվող և իրավական ոլորտին վերաբերող միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթերի տեքստերի կազմման աշխատանքներին.

3)    Բաժնի պետի հանձնարարությամբ  մասնակցում է նախարարության գործընկերային կապի ամրապնդմանը միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ.

4)     Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

5)     Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

6)    իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

7)     իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝  

  • բարձրագույն կրթություն
  • պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • տիրապետում է ռուսերենին և անգլերենին (ազատ).
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),

 

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

  1. 2.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<29>> հուլիսի  2019թ. 

  1. 3.   Աշխատավարձի չափը՝

111115 (մեկ հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:

  1. 4.   Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, 010-59-40-56:

  1. 5.   Էլ. փոստ՝  kadrer14@moj.am:

 

  1. 6.   Ընտրություն կատարելու եղանակը՝

դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Վերը  նշված  պաշտոնը կարող է զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:  Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

 

  1. 7.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 1.    ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

Անձամբ /ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ/ կամ էլեկտրոնային փոստով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն