Հետաքրքրություն ցուցաբերելու հրավեր

20/02/2014

 

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի կարողությունների զարգացում

Դրամաշնորհ՝ TFTF013656; Ծրագիր՝ P131126

 Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցը Համաշխարհային բանկի կողմից ստացել է դրամաշնորհ՝ վերջինիս ուսուցման կարողությունների զարգացման նպատակով և մտադիր է այդ միջոցների մի մասն ուղղել սույն ծրագրով խորհրդատվական ծառայությունների գնմանը, մասնավորապես, հետևյալ առաջադրանքը կատարելու համար.

 -նորամուծություն ներկայացնող հեռավար ուսուցման ապահովման զարգացումը և կարգավորումները (հեռավարուսուցմանկարգով), որը հիմնված է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, և որը հետագայում տեղակայվելու է ՀՀ փաստաբանական դպրոցում հեռավար ուսուցման միջոցով վերապատրաստումը կազմակերպելու համար և, վերապատրաստվողների ունեցած արդյունքներից ելնելով՝ գնահատում իրականացնելու համար: Այս ծրագիրը սկսելու համար շատ կարևոր է իմանալ Webinar-ի շահառուներին: Ծրագիրն իրականացվում է 2014 թվականի մարտից մինչև 2014 թվականի հուլիսը ներառյալ:

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակը հրավիրում է իրավասու խորհրդատվական ընկերություններին (այսուհետև՝ Խորհրդատուներ) ցուցաբերելու իրենց հետաքրքրությունը (մասնակցելու) Ծառայություններն ապահովելու համար: Շահագրգիռ խորհրդատուները պետք է ցույց տան, որ Ծառայություններն իրականացնելու համար ունեն պահանջված որակավորումները և համապատասխան փորձ:

 Չափանիշները հետևյալն են՝

1․Webinar, խմբային webcast և audio discussion ծրագրային ապահովման կազմակերպման և կարգավորման համար Խորհրդատուն պետք է ունենա հիմնարար  գիտելիք և փորձ՝ լայնամասշտաբ վեբ ծրագրեր զարգացնելու համար՝ տեղակայելով և (կամ) տեղադրելով (customizing) բաց (open source) տեղեկատվական բազա։

Խորհրդատուն պետք է բավարարի առնվազն հետևյալ չափանիշներին՝

  • Փորձ՝ լայնամաշտաբ համակարգի ինտեգրման ոլորտում,
  • 5 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • Փորձ բջջային հավելվածների մշակման ոլորտում։

 Խորհրդատուն պետք է վերջին 5 տարիների ընթացքում կնքած լինի առնվազն մեկ պայմանագիր հետևյալ հանձնարարությունների համար՝

 առաջինը՝ ինտեգրման աշխատանքներ առնվազն 3 համակարգի ինտեգրման ոլորտում, պայմանագիր, որի արժեքը պակաս չէ 50․ 000․000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամից,

երկրորդը՝ IOS and Android հավելված:  

Խորհրդատուն պետք է ներկայացնի համապատասխան ծրագրի նկարագիրը և պայմանագրի պատճենը:

Խորհրդատուն պետք է ներկայացնի հիմնարար փաստաթղթերի պատճենները, որոնք կհավաստեն իր գործունեության մասին:

Խորհրդատուն պետք է ներկայացնի պատշաճ՝ վավերական փաստաթղթեր։

 Շահագրգռված Խորհրդատուների ուշադրությունն է հրավիրվում Համաշխարհային բանկի ուղեցույցի 1.9-րդ կետին՝ թվագրված 2011 թվականի հունվար ամսին (Խորհրդատուների ուղեցույցը) «Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ներգրավումը» (համաձայն IBRD փոխառությունների և IDA վարկերի և դրամաշնորհների) Համաշխարհային բանկի փոխառուների կողմից:

 Իրենց որակավորումը բարձրացնելու համար Խորհրդատուները կարող են համագործակցել այլ ընկերությունների հետ՝ համատեղ կամ ենթախորհրդատվությամբ:

 Խորհրդատուն ընտրվելու է Խորհրդատուների ուղեցույցի՝ Խորհրդատուների որակավորման մեթոդի հիման վրա:

 Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ձեռք բերել ստորև նշված հասցեով՝աշխատանքային ժամերին՝ 09:00 - ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում (Երևանի տեղական ժամանակով):

 Հետարքրություն ցուցաբերելու դիմում-գրությունները պետք է ստացվեն ստորև նշված փոստային հասցեով, կամ էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2014թ. մարտի6-ը ժամը 18:00-ը ներառյալ (Երևանի տեղական ժամանակով):

Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ (ԴԾԻԳ)

Ք. Խաչատրյան, տնօրեն

հասցե՝ ՀՀ, ք․Երևան,  0078, Հալաբյան 41ա, 14-րդ հարկ

հեռ. +374 93 04 20 24

էլ. հասցե՝ director@judreform.com