Դեպի վեր

Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի իրավաբան-փորձագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնելու մասին

09/12/2019 Տառատեսակի
չափսը
A A A

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի կայունությանը» ծրագիրը:

Հիմնադրամում առկա է իրավաբան-փորձագետի թափուր աշխատատեղ:

 

Պաշտոնի անվանումը

Իրավաբան-փորձագետ

 

Աշխատատեղի նկարագիրը ներկայացված է հետևյալ հղումով.
Իրավաբան-փորձագետի աշխատատեղի նկարագիր

 

Դիմելու ընթացակարգ և պայմաններ 

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1.անձնագիր,  

2.լուսանկար և կոնտակտային տվյալներ պարունակող ինքնակենսագրական (CV),

3.կրթությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր և այլն),

4.աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիր և այլն),

5.երաշխավորագիր (ցանկության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել info.legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ «Subject» մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի իրավաբան-փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:  

Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ Հիմնադրամի տնօրենին հասցեագրված ուղեկցական նամակով, որպես ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի իրավաբան-փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ:

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում: 

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն