Հանրային քննարկում՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հիմնահարցերի վերաբերյալ

16/05/2014

 ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի «Հայաստանի Ազգային ժողովին աջակցման» ծրագրի աջակցությամբ 2014 թվականի մայիսի 20-ին, 21-ին և 29-ին ժամը 10.00-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենան հանրային քննարկումներ, որոնց ընթացքում կքննարկվեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հիմնահարցերը: Ստորև ներկայացվում է ժամանակացույցը:

1. 20.05.2014 - Իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին առնչվող սահմանադրական լուծումները (զեկուցողներ՝ Գ. Հարությունյան, Գ. Մուրադյան):

2. 21.05.2014 - Իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցը սահմանադրական լուծումներում (զեկուցողներ՝ Հ. Թովմասյան, Վ. Պողոսյան):

3. 29.05.2014 - Դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումները (զեկուցողներ՝ Գ. Հարությունյան, Գ. Ղազինյան):