Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

09/06/2020

 

Արդարադատության նախարարությունը  հայտարարում է Ներքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.1-Մ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան,  Վ. Սարգսյան 3/8):

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝  12-32.1-Մ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝  12-32.1-Մ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջներին համապատասխան) Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն  (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝


1. դիմում 
2.
անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3.
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4.
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5.
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով 

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: 

 

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունիսի 9-ից մինչև 2020 թվականի հունիսի 18-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:


   Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան,      Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան,                         Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 150 799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89,            93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

 «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ՝ 9, 20, 90, 149, 187, 225, 257, 279, 597, 608, 626, 1200

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142828

ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգիրք, հոդվածներ՝ 2, 5, 17, 20, 24, 26, 43, 86, 194, 196

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142356

Վարչական դատավարություն օրենսգիրք, հոդվածներ 2, 14, 25, 30, 31, 51, 56, 59

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141539

 

«Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5, 20, 25, 33, 53, 59

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137941

ՀՀ քրեական օրենսգիրք, 8, 34, 50, 54, 59, 61, 138,  213, 299,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142832                                

ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 6, 15, 27, 59,  62, 143, 197, 207, 225

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142356             

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ՝ 30, 91, 99-101, 109, 112, 138, 139, 144, 171

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142152

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4, 11, 14,  18 

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140684 

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք,  հոդվածներ՝ 4, 5, 7 

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732
       ՀՀ  վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141912

ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու և անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 720-Ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=98824

     

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • «Խնդրի լուծում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Հաշվետվությունների մշակում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):