Դեպի վեր

Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

14/10/2020 Տառատեսակի
չափսը
A A A

                                         Վերահսկողական ծառայության փորձագետ

 

  1. 1.                Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող  վերահսկողական գործառույթների արդյունավետության ապահովման, այդ գործառույթների պատշաճ իրականացմանը խոչընդոտող հանգամանքների վեր հանման և լուծումների առաջարկման աշխատանքներ, նոտարների և սնանկության կառավարիչների գործունեություն օրինականության ուսումնասիրության աշխատանքներ, ինչպես նաև ուսումնասիրել միջազգային փորձը՝ նպաստելով ներպետական օրենսդրության կատարելագործմանը և գործնական կիրառելիության ապահովմանը:

 

  1. 2.     Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  

  

Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 /մեկ/ տարի ժամանակահատվածով:

 

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • վերահսկողական ոլորտն ընդգրկող սուբյեկտների՝ նոտարների և սնանկության կառավարիչների գործունեության օրինականության ստուգում,
  • վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ ի հայտ եկած կարգապահական վարույթ հարուցելու առիթներով վարույթի հարուցում,
  • ընթացիկ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված օրենքի խախտմամբ գործող նոտարների և սնանկության կառավարիչների այդպիսի գործելաոճի շարժառիթների և դրդապատճառների բացահայտում և կանխարգելում:

Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
    • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
    • իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
      • քաղաքացիաիրավական ոլորտին վերաբերող օրենսդրության իմացություն,
        • տիրապետում է հայերենին,
        • տիրապետում է ռուսերեն կամ ֆրանսերեն լեզվին (ազատ),
        • հաշվետվությունների մշակման ունակություն,
        • ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

 5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

    2020թ. հոկտեմբերի 19-ը ներառյալ:

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

 

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և  ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ Էլ. փոստ՝ expert14@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (http://moj.am) 

 

     Դիմումները  ընդունվում  են  աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

 

 

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն