Ազդարարվել է «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտը

15/12/2014

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանն ու ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կամո Ադամյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել են «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» համաժողովին, որով ազդարարվել է «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտը: 1.4 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ կողմից:

 Միջոցառման ընթացքում անդրադարձել են Հայաստանում էլեկտրոնային ծառայությունների ներկայիս վիճակին ու զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ներկայացվել է «e-citizen.am» էլեկտրոնային պորտալը, որի միջոցով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով ձեռք է բերել նույնականացման քարտ, կարող է պետության կողմից ստանալ անվճար էլ-փոստ, որը համարվում է քաղաքացիների և պետության միջև հաղորդակցության պաշտոնական միջոց: