Ներկայացվել է պրոբացիոն ծառայողների վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակը

07/07/2015

 Հայաստանի Հանրապետության արարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հուլիսի 6-ին մասնակցել է պրոբացիոն ծառայողների վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակի ներկայացմանը նվիրված միջոցառմանը: Այն իրականացվել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման» ծրագրի շրջանակում:

 Ձեռնարկի համահեղինակներն են ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը, ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի Իրավաբանական բաժնի պետ Արսեն Նավասարդյանը, «Սոցիալական արդարարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը և «Երեխաների աջակցություն կենտրոն»ի տնօրեն Միռա Անտոնյանը:

 Հանդիպման նպատակն էր ստեղծել պրոբացիայի ծառայության ներդրման համար անհրաժեշտ նախապայմաններ, ստանալ միջազգային փորձագետների եզրակացությունները, քննարկել այլընտրանքային պատիժների միջազգային փորձը:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ նպանատիպ հանդիպումները նպաստում են ծրագրի որակի բարելավմանն ու նոր մեխանիզմների գործարկմանը:

 «Ցանկացած ծառայության պատրաստման, կայացման և արդունավետ գործունեության համար շատ կարևոր է համապատասխան գիտելիքների առկայությունը: Խնդիրն առավել կարևոր է պրոբացիայի ծառայության ներդրման պարագայում: ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողական է ծառայության կայացման համար ուղղված բոլոր աշխատանքների, ռիսկերի, հնարավոր վտանգների հարցերում»,-նշել է Սուրեն Քրմոյանը:

 Պրոբացիոն ծառայողների վերապատրաստման և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակի ներկայացման ընթացքում մասնակիցները խոսել են Եվրոպայում պրոբացիոն ծառայողների ուսուցման մեթոդների, ծառայության համար պահանջվող որակավորումների, պրոբացիոն աշխատանքի հետ կապված հմտությունների և ուսուցման տարբեր մոդելների մասին:

 ԵԽ միջազգային փորձագետ Քրիս Ֆրոսթը ներկայացրել է Արևմտյան Եվրոպայի փորձը՝ պրոբացիոն ծառայողների վերապատրաստման օրինակով՝ միաժամանակ կարևորելով իրավական դաշտի առկայությունը:

 Փորձագետի խոսքով՝ պիլոտային ծրագրերը դրական ազդեցություն կունենան, սակայն աշխատողներից և ծրագրում ներգրավված բոլոր անձանցից նախանձախնդիր մոտեցում է պահանջվելու:

 Ձեռնարկի նախնական տարբերակի ներկայացմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, «Փի-էյչ Ինտերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը,  ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը, ծրագրի խորհրդատուներ, միջազգային փորձագետներ Քրիս Ֆրոսթը, Իոհան Դուրնեսկուն, Էնդի Բերնհարդտը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ, այլք:  

 Հիշեցնենք, որ պրոբացիոն ծառայության փորձնական ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է հունիսի 17-ին: