Դեպի վեր

Արփինե Հովհաննիսյան. Սահմանադրական բարեփոխումների նախագծով մեր անկախությունը կշարունակի ամրապնդվել. Պանորամա

23/09/2015

«Քսանչորս տարեկան երիտասարդի համար Հայաստանը բավականին բարդ ճանապարհ է անցել, բավական դժվարություններ է հաղթահարել և հաղթահարում է: Այսօր էլ ավարտված չեն այդ դժվարությունները: Դեռ շատ մարտահրավերների ենք բախվելու և պետք է կարողանանք պատվով շարունակել դրանք հաղթահարել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: 

Նախարարը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի հրավիրած տոնական ընդունելությանը: 

Ըստ նախարարի, Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծով Հայաստանի անկախությունը կշարունակի ամապնդվել, անկախության համար այդ նախագծով սպառնալիքներ չկան, հակառակը՝ կան երաշխիքներ: 

«Մեր անկախությանը ոչ մի բան չի սպառնում»,- ընդգծեց նորանշանակ նախարարը: 

Պատասխանելով հարցին՝ որպես արդարադատության նախարար ի՞նչ կանեք Հայաստանի անկախությունն էլ ավելի ամրապնդելու, երկրում ժողովրդավարության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Այն, ինչ կարող է անել արդարադատության նախարարն իր իրավասության շրջանակում, օգտագործելու եմ իմ ներուժը, հնարավորությունները, որպեսզի այդ համակարգը կայանա, լինի այն հիմնասյուներից մեկը, որոնց վրա հիմնված կլինի մեր անկախության հետագա ամրապնդումը»:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն