Դեպի վեր

«Նուբարաշենում» դատապարտյալների նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել․ Արփինե Հովհաննիսյան

03/11/2015 Տառատեսակի
չափսը
A A A

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ավարտվել է այն ծառայողական քննությունը, որն իրականացվում էր՝ պարզելու, թե արդյոք հոկտեմբերի 23-ին բռնություն կիրառվե՞լ է դատապարտյալների նկատմամբ, թե՞ ոչ, և ինչ է տեղի ունեցել իրականում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «Ծառայողական քննությունն ավարտվել է, և պիտի նշեմ, որ շատ մանրամասն ուսումնասիրվել են դատապարտյալների և՛ գրավոր, և՛ բանավոր հավաստիացումները, հերքումները, նրանց տված տեղեկությունները, և ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ծառայողական քննության արդյունքում պարզել ենք, որ որևէ դատապարտյալի նկատմամբ, ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որևէ դատապարտյալի նկատմամբ որևէ բռնության դեպք, նրանց մարմնի վրա ևս որևէ բռնության հետք չի եղել»,-ասաց նա՝ նշելով, որ այն բոլոր տեղեկությունները, որոնք իր ձեռքի տակ եղել են, և որոնք իրենք ուսումնասիրել են, իրեն թույլ է տալիս նման հայտարարություն անել։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, նախարարն ասաց․ «Ծառայողական քննության արդյունքում, իրականում, պարզվել է, որ երբ այնտեղ համապատասխան ստուգայց է կատարվել, ստուգայցի շրջանակներում դատապարտյալների մոտ հայտնաբերվել են մի շարք արգելված առարկաներ։ Այն ժամանակ, երբ խցերից մեկում արգելված առարկաների առգրավման գործողություն է կատարվել, բնականաբար դա առաջ է բերել որոշ դատապարտյալների դժգոհությունը, և այդ դժգոհությունն արտահայտվել է նաև կողքի խցերից, դրա համար էլ որոշակի աղմուկ է եղել, այնուհետև շատ արագ այդ աղմուկը դադարել է»։ Hraparak.am-ի հարցին, թե այդ դեպքում մամուլում, հասարակության մեջ և իրավապաշտպանների կողմից բարձրացված այդ աղմուկն ինչո՞վ էր պայմանավորված, Արփինե Հովհաննիսյանն ասաց․ «Գիտե՞ք, քաղաքացիական հասարակությունը, մամուլը շատ զգայուն են այսպիսի հարցերի նկատմամբ, և ես կարծում եմ, որ երբ որևէ իրավիճակ է լինում, բնականաբար յուրաքանչյուր լրատվամիջոց համապատասխան ձևով դրան արձագանքում է՝ իր ունեցած տեղեկություններով, իր ունեցած վերաբերմունքով։ Դրանով էլ պայմանավորում եմ այդ խնդիրը։ Ընդհանրապես, շատ լավ է, որ իրավապաշտպանները կամ ԶԼՄ-ները բարձրաձայնում են այս կամ այն խնդրի մասին, որովհետև դա մեզ հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն նաև այդ տեղեկությունները քննարկել, նաև ձեր կողմից լուսաբանման առարկա դարձնել դրանք, և այդ քննարկումների արդյունքում որոշակի գործողություններ կատարել»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն