Նախարարը հանդիպել է «Կանանց քաղաքական մասնակցությունը զուգակշռված ժողովրդավարության ձևավորման համատեքստում» հանրապետական hամաժողովի մասնակիցներին

17/11/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է «Կանանց քաղաքական մասնակցությունը զուգակշռված ժողովրդավարության ձևավորման համատեքստում» հանրապետական hամաժողովի մասնակիցներին:

 Հանդիպումը կազմակերպվել էր «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» առաջարկով՝ ասոցիացիայի հիմնադրման 20-ամյակին ընդառաջ:

 Արդարադատության նախարարը ողջունել է հյուրերին և հավաստել իր պատրաստակամությունը ցանկացած ձևաչափով ցանկացած հարց քննարկելու համար:

 Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի  վարչության ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել ասոցիացիայի գործունեությունն ու նպատակը, այն է՝ նպաստել   երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացմանը: Այդ համատեքստում նրանք ակնկալում են Արդարադատության նախարարության աջակցությունը՝ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու հարցում:

 Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, խոսելով օրենսդրական դաշտում իրականացվող բարեփոխումներից, կարևորել է  նախարարության որդեգրած գործելաոճը, այն է՝ օրենքների բոլոր նախագծերը ներկայացնել հանրային քննարկման: