Դեպի վեր

Աշխատանքային քննարկում ՝ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ

26/02/2016

   Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն այսօր մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ աշխատանքային քննարկմանը: 
   Նախարարը, կարևորելով նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կարևորագույն երաշխիք է, որը պետք է մշտապես կատարելագործել ու կայացնել ինստիտուցիոնալ առումով: 
Արփինե Հովհաննիսյանը վստահեցրել է, որ Կառավարությունը հետևողական է լինելու, որպեսզի մեր երկրում մարդու իրավունքներն ու ազատությունները, դրանց պաշտպանությանն ուղղված քայլերը լինեն արդյունավետ՝ այդ հարցում կարևորելով նաև միջազգային ու տեղական գործընկերների հետ համագործակցությունը:
   ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի խոսքով՝ մարդու իրավունքներին ուղղված գործողությունների ծրագիրը բավական հավակնոտ է: Նա իր գոհունակությունն է հայտնել ՀՀ կառավարությանն և քաղաքացիական հասարակությանը՝ այդ ծրագրի իրագործման հարցում ներդրած ջանքերի և այս ոլորտում քայլ առաջ անելու համար և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարությանը՝ աշխատանքներն արդյունավետ համակարգելու համար:
   Երկօրյա աշխատանքային քննարկմանը մասնացում են ինչպես Կառավարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն