Դեպի վեր

Նախարարը բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը

13/05/2016

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է «Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովի բացմանը:

 Նախարարը ողջունել է նման ձևաչափով քննարկումների անցկացումն ու ընդգծել, որ քաղաքացիական հասարակության մասնակցությունն ու աջակցությունը յուրաքանչյուր ասպարեզում հաջողության հասնելու ամենակարևոր գրավականներից մեկն է։ Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման գործընթացում ՔՀԿ հետաքրքրվածությունը, ակտիվ մասնակցությունն ու ամուր համագործակցությունը և այդ համատեքստում կարևորել «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» համագործակցության պլատֆորմի ստեղծումը:

  Նախարարը, մեջբերելով նախօրեին ՀՀ վարչապետի ելույթը, նշել է, որ հստակ հանձնարարական է տրվել՝ ակտիվացնելու կոռուպցիայի դեմ պայքարը, ներդնելու  շահերի բախման կարգավորման ինստիտուտը, օպտիմալացնելու պետական համակարգը և բարձրացնելու դրա գործունեության արդյունավետությունը։

Համաժողովի ընթացքում ներկաներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարում հայտարարագրման ինստիտուտի կարևորությանը, ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև գործարար ոլորտում կոռուպցիայի հաղթահարման մարտահրավերներին և այլն:

 Քննարկմանը ներկա  են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ  պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը, այլք:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն