Դեպի վեր

Պերմյակովի պատժի կրման վայրը կորոշվի բերված բողոքների վերաբերյալ դատարանների որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո

23/09/2016

Ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրը կորոշվի նրա նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 23.08.2016թ. կայացված դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ ՀՀ ներպետական օրենսդրությանը և ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ պատասխանելով հարցին, թե երբ է որոշվելու պատժի կրման վայրն ու երկիրը, հաշվի առնելով, որ Պերմյակովի պաշտպանը բողոք է ներկայացրել սահմանի հատման փորձի վերաբերյալ վճռի մասով, ԱՆ-ի վարչությունից պատասխանեցին. «Դատավճիռն օրինական ուժի մեջ մտած է համարվում միայն այն բողոքարկելու օրենքով սահմանված ժամկետները սպառվելուց հետո կամ բերված բողոքների վերաբերյալ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո»:

Հարցին, թե դատավճռի հրապարակումից հետո որտեղ է գտնվում ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը, վարչությունից պատասխանեցին, որ ռուսական ռազմաբազայի տարածքում. «Պերմյակովը դատավճռի հրապարակումից հետո ներկայումս գտնվում է նույն վայրում, որտեղ և պահվում էր մինչ այդ՝ Ռուսաստանի Դաշնության 102 ռազմական բազայի տարածքում»:

 

Ամբողջական հոդվածը ՝ http://www.tert.am/am/news/2016/09/23/perm/2142454

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն