Դեպի վեր

Հանրային քննարկում` անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ

07/12/2016

Երևանում դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում ու Վրաստանում. մարտահրավերներ և գործողությունների գերակա ուղղություններ» թեմայով հանրային քննարկումը: Այն նախաձեռնել էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպությունը:

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ամփոփ տեղեկություն ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության մեկ տարվա գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով, որ գործունեության առաջին տարվա սկզբունքները եղել են՝ հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը, հանրային լայն իրազեկումը, փափուկ իրավունքի ձևավորումը մի շարք ոլորտներում, ինտեգրումն անձնական տվյալների պաշտպանության միջազգային ընտանիքին և այլն:

Ներկայացնելով Գործակալության 2016 թվականի առաջնահերթությունները՝ Շուշան Դոյդոյանն առանձնացրել է գործողությունների պլանի ընդունումը, տեսահսկման, անցանկալի հաղորդագրությունների և անչափահասների անձնական տվյալների պաշտպանության ոլորտներում ձեռնարկվող աշխատանքները:

Զեկույցի վերջում Շուշան Դոյդոյանը նշել է, որ մեկ տարվա գործունեության ընթացքում Գործակալությունը 310 պետական ու մասնավոր կազմակերպութայունների և անձանց խորհրդատվություններ ու պարզաբանումներ է ներկայացրել «Անձնական տվյալների պաշտպանության մաuին» ՀՀ օրենքի վերաբերյալ, ինչպես նաև տարբեր մարմինների կողմից մշակվող 46 իրավական ակտերի վերաբերյալ տվել կարծիք-եզրակացություններ:

Այնուհետև, Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին ներկայացրել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտի վրացական փորձն ու առանձնահատկությունները, որին էլ հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների հետ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն