Դեպի վեր

Պետական համալսարանում ներկայացվել է e-draft.am կայքը

26/04/2017

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը ՝ www.e-draft.am :

Ուսանողների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը, այլք:

Սուրեն Քրմոյանը կոչ է արել ապագա իրավաբաններին ակտիվություն ցուցաբերել իրավաստեղծ պետության ձևավորման հարցում և նշել, որ e-draft.am-ն ունի մի շարք առանձնահատկություններ, ինչը կայքը դարձնում է առավել ճկուն, այն է՝ էլեկտրոնային առաջարկությունների, մեկնաբանությունների ներկայացման, ուղարկված առաջարկների ընդունման կամ մերժման հիմքերին ծանոթանալու, առցանց տիրույթում հանրային քննարկման մասնակցելու հնարավորություն:

Հանդիպման ընթացքում ԱՆ ներկայացուցիչ Դիանա Ղազարյանը ուսանողներին է ներկայացրել կայքի գործիքակազմը, այն գործնականում կիրառելու հնարավորությունները և պատասխանել ապագա իրավաբանների հարցերին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն