Դեպի վեր

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը

16/05/2017

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Մոնիկա Հերմանսի գլխավորությամբ:

Արթուր Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի մի շարք դրույթներ:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց՝ սահմանադրական օրենքի նախագծի մշակման աշխատանքներում կառուցողական համագործակցության համար:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն