Դեպի վեր

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Good Governance հիմնադրամի պատվիրակությանը

20/11/2017

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Good Governance հիմնադրամի (GGF) պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են Ծրագրի ղեկավար Քրիսթին Մարշը, տնտեսական գծով խորհրդատու Աջայ Շարման և մոնիտորինգի և գնահատման գծով խորհրդատու Քաթլին Լաթիմերը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:  

Նախարար Դավիթ Հարությունյանը GGF-ի պատվիրակությանն է ներկայացրել Նախարարության առաջնահերթությունները՝ սնանկության գործընթացի բարելավում, Պրոբացիայի պետական ծառայության  կարողությունների զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար, և նրանց հետ քննարկել Հիմնադրամի կարողությունները նշված ոլորտներում ներգրավելու հնարավորությունները:

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցելու, փոխգործակցության ոլորտները նախանշելու և դրանց բարելավման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն