Դեպի վեր

Արդարադատության նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մի շարք հարցեր

21/11/2017

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին։

Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու այն որակել արդյունավետ: Նախարար Հարությունյանը նշել է, որ տիկին Գիսլադոտիրը ժամանել է Հայաստանի համար շատ կարևոր ժամանակահատվածում, երբ սահմանադրական բարեփոխումից հետո Հայաստանը, օրենսդրության մեջ ծավալուն փոփոխություն կատարելով, փորձում է սահուն անցում ապահովել դեպի խորհրդարանական կառավարում: Այս համատեքստում նախարարը կարևորել է ԺՀՄԻԳ-ից ստացվող առաջարկություններն՝ ուղղված սահմանադրական մի շարք օրենքների նախագծերի բարելավմանը:  

ԺՀՄԻԳ-ի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Հայաստանն ամենակառուցողական գործընկերներից է և առկա սերտ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մի շարք հարցեր։ 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն