Դեպի վեր

Տույժ-տուգանքը չի կարող գերազանցել մայր գումարը. Արթուր Հովհաննիսյան

14/12/2017

«Քաղաքացիական օրենսդրությամբ պետք է հստակ նախատեսվեն կանոնակարգումներ, որոնք կապահովեն անհրաժեշտ և համաչափ հավասարակշռումը քաղաքացիաիրավական հարաբերությունների յուրաքանչյուր կողմի համար»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Քաղաքացիական օրենսգիրքը որոշակի ազատականացված մոտեցում է ցուցաբերել: «Եվ հաճախ այս մոտեցումը չարաշահվել է»:

Նրա խոսքով՝ դեպքեր են եղել, որ 300 հազար դրամ վարկին գումարվել է 3 մլն դրամ տույժ ու տուգանք. «Ուստի սահմանվելու է տուգանքի առավելագույն չափ, ընդ որում՝ այն չի կարող գերազանցել մայր գումարը»:

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.1in.am/2261028.html

Տեսանյութը ՝ https://www.youtube.com/watch?time_continue=3&v=qg_m9rxFIx4

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն