Դեպի վեր

Հայաստանը կներդնի բիզնես ռեգիստր, ՓԲԸ-ները կգրանցվեն րոպեների ընթացքում. Գարուշ Դավթյանի հարցազրույցը

21/03/2018

-Պարոն Դավթյան, 2017 թվականն ինչպիսի՞ տարի էր ձեր համակարգի  համար: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք:

-2017 թվականն աշխատանքային ծավալների առումով նախադեպը չունեցող տարի էր: Նախորդ տարին ինտենսիվ փոփոխությունների համար հիմքեր ստեղծելու ժամանակաշրջան էր: Այդ համատեքստում լայնածավալ աշխատանք է կատարվել մի քանի ուղղություններով: Մշակվել է գրանցման գործընթացը կարգավորող մի շարք օրենքների նախագծերի փաթեթ և դրվել շրջանառության մեջ: Այդ փաթեթը հիմքեր է նախատեսում, որ առաջիկա 2 տարվա ընթացքում ամբողջովին անցնենք էլեկտրոնային գրանցման համակարգի: Դա կօգնի, որ քաղաքացիները փաստաթղթերով էլ չդիմեն պետական ռեգիստր: Այս գործընթացը մենք նախատեսում ենք իրականացնել փուլ առ փուլ: Այս փոփոխություններով իրավական հիմք ենք ստեղծում նաև ապագայում ձևավորվելիք բիզնես ռեգիստրի համար: Բիզնես ռեգիստրն, ի թիվս այլ հնարավորությունների, քաղաքացիներին և իրավաբանական անձանց հնարավորություն կտա բիզնեսին վերաբերող և պետական մարմինների կողմից տիրապետվող տեղեկատվությունը ստանալ մեկ մարմնից, տվյալ դեպքում պետական ռեգիստրից և այդ տեղեկատվությունը ստանալու համար չդիմել տարբեր պետական մարմիններ:

Շրջանառության մեջ ենք դրել նաև օրենքների նախագծերի մեկ այլ փաթեթ, որը վերաբերում է հրապարակային ծանուցումներին: Առաջարկվում է հնարավորություն ստեղծել ծանուցումների տեղեկատվությունը կենտրոնացված ձևով ստանալու համար: Ինչպես գիտենք, հրապարակային ծանուցումը ներկայում իրականացվում է զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ մամուլով կամ azdarar.am-ով: Մի դեպքում տեղեկատվությունը հրապարակում են azdarar.am-ում, մյուս դեպքում՝ մի լրատվամիջոցում, հաջորդ անգամ բոլորովին այլ լրատվամիջոցում: Ստացվում է, որ քաղաքացին նույն ընկերության ծանուցումների մասով ամբողջական տեղեկատվություն չի ստանում: Հիմա փորձում ենք այդ ծանուցումները կենտրոնացնել մեկ տեղում, իհարկե, միաժամանակ չսահմանափակելով մամուլում, այլ լրատվամիջոցներում ծանուցումներ հրապարակելու իրավունքը: Բացի այդ, մշակել ենք մի շարք իրավական ակտերի նախագծեր՝ ապահովված իրավունքների ինստիտուտի զարգացման և ամբողջականությունն ապահովելու համար: Նշեմ, որ բացի իրավաբանական անձանց պետական գրանցման և պետական հաշվառման գործառույթներից, պետական ռեգիստրի գործառույթներից է ապահովված իրավունքների գրանցամատյանի վարումը, որն ամբողջովին էլեկտրոնային է:

-Դուք նշեցիք՝ նախատեսում եք քայլեր ձեռնարկել, որ առաջիկա 2 տարվա ընթացքում ամբողջովին անցում կատարեք էլեկտրոնային գրանցման համակարգի: Կնշե՞ք, թե այս փուլում ո՞ր ծառայություններն են էլեկտրոնային, ո՞ր ուղղություններով է քաղաքացու համար հեշտացվել գործընթացը:

-Նախ ներկայացնեմ իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալներն առ ցանց փոփոխելու հնարավորությունը: Եթե իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալները փոփոխվել են, ապա շատ դեպքերում բանկերը, այլ կազմակերպություններ գործարք կատարելիս փորձում են ստուգել այդ տվյալները: Եթե տվյալները չեն համապատասխանում, ապա այդ անձը պետք է գա պետական ռեգիստր և փոփոխի դրանք: Հիմա  հնարավորություն է ստեղծվել, որ եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա առցանց տարբերակով  կարող է այդ տվյալները փոփոխել:

Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/926990/hayastany-knerdni-biznes-registr-pby-nery-kgrancven-ropeneri.html

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն