Դեպի վեր

Վիգեն Քոչարյան. «Կառուցողական երկխոսությունը կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական նշանակության հարցերում»

27/04/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառմանը՝ ուղղված արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում խնդիրների, դրանց լուծմանն ուղղված գործողությունների ներկայացմանն ու առաջարկությունների ամփոփմանը:

Վիգեն Քոչարյանն ընդգծել է կառուցողական երկխոսության կարևորությունը ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական նշանակության հարցերում՝ հավելելով, որ այն հատկապես անհրաժեշտ նախապայման է հաջողության հասնելու և զանազան խնդիրներ լուծելու համար:

Փոխնախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում կատարված աշխատանքները, մասնավորապես անդրադարձել   ազգային փոքրամասնությունների իրավունքներին և իրավահավասարության ապահովմանը ուղված օրինագծերի վերաբերյալ վերջին շրջանում տեղի ունեցած հանրային քննարկումների արդյունքներին:

Վիգեն Քոչարյանը դրական է գնահատել վերոնշյալ թեմաների շուրջ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները, ինչպես նաև նշել է, որ քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկների ճնշող մեծամասնությունն Արդարադատության նախարարության կողմից բազմակողմանիորեն քննարկվել և ընդունվել են:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն