Դեպի վեր

Նախագիծ՝ ուղղված ՔԿՀ-ներում պահվող անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցման ապահովմանը

31/07/2018

ՀՀ արդարադատության նախարարությունը, կարևորելով բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի  26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի փաթեթը: Նշված նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կհստակեցվի կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալը, բովանդակությունը, կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը, կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ և կառուցակարգեր՝ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի ապահովման համար: Նախագծին կարող եք ծանոթանալ և Ձեր առաջարկությունները ներկայացնել հետևյալ հղումով՝  https://www.e-draft.am/projects/1034/about

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն