Դեպի վեր

Պարզաբանում՝ միջազգային տրիբունալում քննվող գործի վերաբերյալ

03/08/2018

ՀՀ արդարադատության նախարարությունը անդրադառնալով «Արին կապիտալ» ընկերության և սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի վերաբերյալ 30.07.2018 թվականին «Առաջին լրատվական» կայքում տեղադրված հրապարակմանը՝ հայտնում է, որ միջազգային տրիբունալում քննվում է Էդմոն Խուդյանի կողմից իրականության հետ որևէ աղերս չունեցող և աստղաբաշխական գումարների չափով Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված պահանջը: Հայտնում ենք նաև, որ այդ կապակցությամբ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, կողմից իրականացված և ներկայումս իրականացվող գործողությունները ուղղված են միայն Հայաստանի Հանրապետության շահերը ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում պաշտպանելուն, և համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը և նման գործերի քննության միջազգային պրակտիկային: Նշվածից ելնելով գտնում ենք, որ հրապարակման մեջ տեղ գտած որևէ անձին «մաքրել» կամ «հովանավորչությունը արդարացնել» որակումներն առնվազն անընդունելի են և չեն համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ հրապարկման մեջ տեղ գտած Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության գործընթացի կազմակերպման վերաբերյալ դիտարկումների կապակցությամբ հայտնում ենք, որ ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում 2017 թվականի սեպտեմբերի 27-ին մուտքագրված ICSID No.ARB /17/36 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունները ձեռք են բերվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված ընթացակարգով, որի արդյունքները՝ բոլոր իրավասու գերատեսչությունների համաձայնեցման արդյունքում հաստատվել են ՀՀ կառավարության 23.11.2017թ. թիվ 1483-Ն որոշմամբ:

Հարկ է նաև նշել, որ Կոնցեռն դիալոգ փաստաբանական ընկերությունը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության շահերը ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում քննվող գործի շրջանակներում կնքված պայմանագրի կատարող կողմ, այլ համաձայն նույն պայմանագրի՝ Կատարող CMS Hasche Sigle (նստավայրերը՝ Գերմանիա և Հոնգ Կոնգ) իրավաբանական ընկերության համախորհրդատուն է և Կառավարության կողմից Կոնցեռն դիալոգ ընկերությանը քննարկվող գործի շրջանակներում որևէ գումար երբևէ չի վճարվել:

Անդրադառնալով հրապարակման վերջում տեղ գտած առաջարկին՝ հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը և արդարադատության նախարությունը դիմումատուի ներկայացուցիչների մասնակցությամբ խնդրի վերաբերյալ տեղի ունեցած քննարկումների շրջանակներում մշտապես հայտնել են իրենց պատրաստակամությունը վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ, միաժամանակ պահանջելով ներկայացնել խնդրի լուծման խելամիտ առաջարկ:  

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն