Դեպի վեր

Արդարադատության նախարարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն

10/08/2018

Հարգելի՛ քաղաքացիներ

Այսուհետ` յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային երեքշաբթի օրը՝ ժամը 16:00-ից 17:00-ն, ՀՀ արդարադատության նախարարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը կքննարկի քաղաքացիների դիմումները, բողոքները, առաջարկությունները և այլ հարցեր:

Ընդունելությունը տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում (հասցե՝  Երևան, Վազգեն Սարգսյան 3/8): Յուրաքանչյուր քաղաքացու կհատկացվի 10 րոպե ժամանակ, որի լրանալուն պես վերջինիս ընդունելությունը կավարտվի:

Ընդունելությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է նախապես խնդրի վերաբերյալ դիմումը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ այցելելով  e-hotline.am թեժ գծի կայք կամ դիմումն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության էլ.փոստի հասցեին՝ info@moj.am  կամ այն թղթային տարբերակով ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն (Վազգեն Սարգսյան 3/8): 

Անձը ընդունելության օրը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն