Դեպի վեր

Շարունակվում են քայլեր ձեռնարկվել ազատությունից զրկված անձանց՝ տեսազանգի միջոցով հաղորդակցվելու իրավունքը երաշխավորելու ուղղությամբ

17/08/2018

Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության օբյեկտիվ հնարավորություն չունեցող ազատությունից զրկված անձանց (հեռավորություն, հարազատի հիվանդություն, այլ երկրի բնակություն և այլն), այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների տեսակցության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվել է նշված անձանց ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու իրավական հնարավորություն:
Տեսազանգից օգտվելու իրավունքը պատշաճ կերպով իրացնելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից տեսազանգի համակարգն արդեն իսկ պիլոտային եղանակով փորձարկվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր», «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում և գործել առանց խափանումների: Փորձարկման աշխատանքները շարունակվում են: Տեղեկացնում ենք, որ տեսազանգի տրամադրման իրավական հնարավորություն ընձեռող որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն