Դեպի վեր

Քննարկվել են արդարադատության ոլորտում հայ-շվեյցարական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

29/11/2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին:

Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հրավերն ընդունելու համար և նշել, որ Հայաստանի ու Շվեյցարիայի միջև հատկապես երեխաների միջազգային որդեգրման հարցերում համագործակցությունն արդյունավետ է և կայացած: «Ցանկալի կլիներ, որ արդարադատության ոլորտում փոխգործակցությունն ավելի ընդգրկուն և բազմաշերտ դառնար՝ դիտարկելով համագործակցությունը խորացնելու բոլոր հնարավորությունները»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և պատրաստակամություն հայտնել քննարկելու համագործակցությունն ընդլայնելու հնարավոր տարբերակները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նախնական կալանքի և պատժի կրման ընթացքում կալանավորված ու դատապարտված անձանց համար էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառման շվեյցարական փորձին, ինչպես նաև քննարկել շվեյցարական նմանօրինակ սարքավորումներ  ձեռք բերելու կամ վարձակալելու ու կիրառելու հնարավորությունները՝ այդ համատեքստում դիտարկելով  Շվեյցարիայի կառավարության աջակցությունը ՀՀ-ում էլեկտրոնային հսկողության համակարգերի ներդրմանը աջակցելու համար:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն