Դեպի վեր

Մշակվել են ՔԿՀ-ներում առողջության պահպանման իրավունքի արդյունավետ իրացմանն ու երաշխավորմանն ուղղված փաստաթղթեր

20/12/2018

Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համատեղ իրականացրած «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակում մշակվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են բանտային առողջապահության հիմնախնդիրներին և բարեփոխումներին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման իրավունքի իրացման գործընթացի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Ի թիվս այլնի՝ կարևորվում է այնպիսի ձեռնարկի մշակումը, ինչպիսին «Բանտային առողջապահության հիմնախնդիրները և բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» ձեռնարկն է (հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://rm.coe.int/final-arm-prison-health-reforms/16809029c9): Հարկ է նշել, որ ձեռնարկը տպագրվել է երկլեզու տարբերակով՝ հայերեն և անգլերեն:

Նշված ձեռնարկից զատ, մշակվել է նաև «Կալանավորված և դատապարտված անձանց առողջապահական իրավունքների և դրանց իրացման մեխանիզմների» ուղեցույցը (հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://rm.coe.int/guidelines-health-rights-for-prisoners/168077c0bc): Ուղեցույցը նախատեսված է ինչպես կալանավորված անձանց և դատապարտյալների, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող անձնակազմի համար:

Հատկանշական է, որ ձեռնարկի և ուղեցույցի մշակմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչներ Շուշանիկ Ղուկասյանը և Արփինե Սարգսյանը, ինչպես նաև այլ անձինք:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն