Արդարադատության նախարարն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

21/02/2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային:

Նախարարը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրում արդարադատության ոլորտին առնչվող դրույթներին, ՀՀ պրոբացիոն ծառայությանը էլեկտրոնային վերահսկողության անհրաժեշտ սարքավորումներ տրամադրելու հնարավորություններին, դատաիրավական, քրեակատարողական, մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարությունների մշակմանը, բանտային պայմանների բարելավմանն ու առնվազն երեք քրեակատարողական հիմնարկները նորերով փոխարինելու առաջիկա տարիների ծրագրերին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և շոշափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը: