Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին

14/03/2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին:

Նախարար Զեյնալյանը շնորհավորել է դեսպանին նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը հատկապես արդարադատության ոլորտում կլինի սերտ և արդյունավետ:

ԱՄԷ դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար և այդ համատեքստում նախարարի հետ անդրադարձել է դատաիրավական ոլորտում փոխգործակցության և Արաբական Միացյալ Էմիրությունների դատաիրավական համակարգի գործառույթներին տեղում ծանոթանալու հնարավորություններին:

Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել դեսպանի՝ համագործակցության վերաբերյալ պատրաստակամությունը և ընդգծել, որ Հայաստանը, գտնվելով բուռն բարեփոխումների փուլում, իրապես, ունի բարեկամ երկրների աջակցության անհրաժեշտությունը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն