Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետներին

26/07/2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի առաքելության ղեկավար, քաղաքական երկխոսության և սահմանադրական գործընթացների մասնագետ Ջեյսոն Գլուկի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Բադասյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը և ընդգծել Ծրագրի կարևորությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում:

Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի գործընկերներին ներկայացրել է 2 հիմնական ուղղություններով նախատեսվող բարեփոխումների ծրագրերը՝ ուղղված դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներին, դրանցից առանձնացրել կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածում իրականացվելիք գործողությունները՝ ընդգծելով, որ Կառավարության գերնպատակը Հայաստանի քաղաքացու սպասումներն արդարացնելն է:  Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծմանը, ապօրինի ծագում ունեցող գույթի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը,  դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցմանը, հակոկոռուպցիոն երկու նոր մարմինների ստեղծմանն ու էլեկտրոնային արդարադատության ներդրմանը:

ՄԱԶԾ փորձագետներն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու Հայաստանին նշված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում և մի շարք առաջարկներ ու դիտարկումներ ներկայացրել քննարկված հարցերի շուրջ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն