Դեպի վեր

Քննարկվել են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի խնդիրները

05/08/2019

 

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ 2018 թվականի օգոստոսի 2-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի խնդիրների ու դրանց լուծումների մշակմանն ուղղված արտագնա աշխատանքային քննարկում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի, պետական կառավարման համակարգի մարմինների, Դատական դեպարտամենտի, Փաստաբանական պալատի ներկայացուցիչներ:
Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես՝ նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգություն սահմանելու նպատակահարմարությանը, նորմատիվ իրավական ակտերի փորձաքննությանը, պաշտոնական պարզաբանումներին, նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանմանը և իրավական կոլիզիաների հաղթահարման ընթացակարգերին, ԵԱՏՄ շշրջանակում ընդունվող իրավական ակտերի կարգավիճակին և այլ հարցերին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կապակցությամբ առաջացող խնդիրների քննարկումից բացի անդրադարձ է կատարվել նաև նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման համակարգի ներդրման հարցին: Հարկ է նշել, որ Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում որպես միջոցառում է նախատեսվել նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման ապահովման նախադրյալների ստեղծումը, որն իրականացվելու է նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման կարգ սահմանելու մասին լիազորող նորմի ամրագրմամբ և նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման իրականացման կարգի սահմանմամբ:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ 2019 թվականի օգոստոսի 2-3-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի խնդիրների ու դրանց լուծումների մշակմանն ուղղված արտագնա աշխատանքային քննարկում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի, պետական կառավարման համակարգի մարմինների, Դատական դեպարտամենտի, Փաստաբանական պալատի ներկայացուցիչներ:
Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես՝ նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգություն սահմանելու նպատակահարմարությանը, նորմատիվ իրավական ակտերի փորձաքննությանը, պաշտոնական պարզաբանումներին, նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանմանը և իրավական կոլիզիաների հաղթահարման ընթացակարգերին, ԵԱՏՄ շրջանակում ընդունվող իրավական ակտերի կարգավիճակին և այլ հարցերին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կապակցությամբ առաջացող խնդիրների քննարկումից բացի անդրադարձ է կատարվել նաև նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման համակարգի ներդրման հարցին: Հարկ է նշել, որ Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում որպես միջոցառում է նախատեսվել նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման ապահովման նախադրյալների ստեղծումը, որն իրականացվելու է նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման կարգ սահմանելու մասին լիազորող նորմի ամրագրմամբ և նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման իրականացման կարգի սահմանմամբ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն