Դեպի վեր

Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու. Ռուստամ Բադասյան

15/08/2019

Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նաև չհամաձայնեց դիտարկմանը, որ պատգամավորների մեծ մասը կարծես դեմ է արտահայտվում կոնվենցիայի վավերացմանը:
«Որտե՞ղ եք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի: Ես որևէ բան չգիտեմ, գիտեմ, որ քննարկումները շարունակում ենք: Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու: Իմ նշանակումը բոլորդ գիտեք՝ երբ է եղել, դեռևս հունվարից կառավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառում է, որը համընկել է իմ նշանակումից հետո», - ասաց նախարարը:
Ճշտող հարցին, թե արդյոք իր առաջ նման խնդիր դրված չէ՝ հրաժարական տալ կոնվենցիայի վավերացման ձախողման դեպքում, Բադասայնն ասաց.
«Ինչի՞ պիտի հրաժարական տամ չվավերացման դեպքում»:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն