Դեպի վեր

Մեկնարկել է «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը

08/10/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան կազմակերպության կողմից իրականացվող «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի  համակարգող խմբին և ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղություններն ու առանցքային հարցերը, ինչպես նաև քննարկվել են Նախարարության հետ համագործակցության մեխանիզմներն ու հեռանկարները։

Ծրագրի շրջանակում 2019-2020թթ-ների ընթացքում նախատեսվում է՝

  • Փոքր դրամաշնորհային մրցույթ ՀԿ-ների համար իրավախախտում կատարած անձանց մասնակցությամբ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով,
  • Լրագրողական հոդվածների մրցույթ՝ բանտային կրթության հիմնախնդիրները լուսաբանելու նպատակով (2020թ.-ի հունվարից),
  • ՔԿՀ-ներում կրթության կազմակերպման և իրականացման առկա իրավիճակի վերաբերյալ ամփոփ հետազոտություն:

Այս հանդիպմամբ հայտարարվել է «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի մեկնարկը։

Հանդիպմանը մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն,Աշոտ Հայրապետյանը, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, Բանտային կրթության միջազգային ցանցի (PEN) հիմնադիր անդամ Գայանե Հովակիմյանը, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ նախագահ Սեդա Մուրադյանը, Ծրագրի փորձագետ Դավիթ Թումասյանը, ինչպես նաև Արդարադատության նախարարության և ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն