Դեպի վեր

Ղազախստանի Հակակոռուպցիոն գործակալության նախագահի հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները

10/10/2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը  2019 թվականի հոկտեմբերի 1-4-ը այցելել է Ղազախստանի Հանրապետություն և մասնակցել  Վիեննայի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի 8-րդ ամենամյա վեհաժողովին: Վեհաժողովի ընթացքում Ակադեմիայի և անդամ պետությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են կոռուպցիայի մասին հաղորդման մեխանիզմների իրականացման լավագույն փորձը և միջազգային պրակտիկայում ազդարարներին տրվող պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետությունը, ինչպես նաև Ակադեմիայի զարգացման հեռանկարները, այդ թվում՝ դրա ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված հարցերը:   Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Ակադեմիայի դերի և կարևորության վերաբերյալ քննարկումներ են եղել Ակադեմիայի ժամանակավոր տնօրեն Քրիստիան Պոն-Հուֆնագլի, Ղազախստանի Պետական ​​քարտուղար Կրիմբեկ Կուշերբաևի հետ: «Ազդարարների պաշտպանություն. ազգային օրենսդրության և քաղաքականության իմպլեմենտացիա» թեմայով քննարկում է եղել Ակադեմիայի կառավարիչների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոնովի, Կորեայի Հանրապետության հակակոռուպցիոն և քաղաքացիական իրավունքների հանձնաժողովի նախագահ Պակ Ուն Յոնգի, Կատարի Պետության Վարչական վերահսկողության և թափանցիկության մարմնի միջազգային համագործակցության վարչության պետ Հուսեյն Հասանի, Արևմտյան Ղազախստանի Հակակոռուպցիոն ծառայության վարչության պետի տեղակալ Նուրդուլեթ Սամեթի և Ակադեմիայի դասախոս,  ազդարարման, տեղեկատվական իրավունքների անկախ մասնագետ Այշլի Սավեյջի հետ:      
          Այցի շրջանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ  Սրբուհի Գալյանը  առանձին հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության Հակակոռուպցիոն գործակալության նախագահ Ալիկ Շպիկբաևի հետ, որի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները, այդ ուղղությամբ ձեռնարկած և ապագայում նախատեսվելիք քայլերը, ինստիտուցիոնալ համակարգերի ներդրման հնարավորությունները, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանն ուղղված հիմնական արդունավետ գործողությունների իրականացումը,    ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության երկկողմ համագործակցության հեռանկարները:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն