Դեպի վեր

Սա այն բացառիկ նախագծերից է, որի վերաբերյալ բացասական որևէ կարծիք չի ստացվել. Արդարադատության նախարար տեղակալ

23/10/2019

«Ներկայումս օտարերկրացիները ՀՀ-ում կարող են աշխատել՝ աշխատանքի թույլտվության առկայության պայմաններում, միաժամանակ «Օտարերկրացիների մասին» օրենքը նախատեսում է որոշ բացառություններ, որոնց առկայության դեպքում օտարերկրացին կարող է աշխատել առանց աշխատանքի թույլտվության»,-այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Արդարադատության նախարար տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացնելով Կառավարության կողմից ներկայացված «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը։

Նա նաև նշեց, որ բացառությունները չեն տարածվում օտարերկացի դատապարտյալի, կալանավորված անձի և պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերացու նկատմամբ։

«Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել, որ պատժի կատարումն ունի վերասոցիալականացման և անձի օրինապահ վարքագիծը խթանելու նպատակ։ Անձի ուղղման տեսանկյունից կարևոր է աշխատանքի ապահովումը»,-ասաց նախարարի տեղակալը։

Նա նաև հայտնեց, որ օտարեկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների իրավունքների իրացումը լիարժեք ապահովելու, նրանց կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների, պրոբացիայի շահառուների համար նախատեսված իրավունքներից համահավասար օգտվելու և նրանց զբաղվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է առանց լրացուցիչ ընթացակարգերի հնարավորություն ընձեռել օտարերկրացի կալանավորված անձանց և դատապարտյալներին, պրոբացիայի շահառու հանդիսացողներին ներգրավել տարբեր աշխատանքներում։

Ամփոփելով խոսքը, Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ սա այն բացառիկ նախագծերից է, որի վերաբերյալ բացասական որևէ կարծիք չի ստացվել, այն քննարկվել է պետաիրավական հանձնաժողովում և առաջին նստաշրջանի ընթացքում։
Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն