Դեպի վեր

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրավիրվում են ՄԻՊ ռազմավարության նախագծի քննարկմանը

24/10/2019

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել  և Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. Գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ Ռազմավարական փաստաթղթեր)՝ շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Արդարադատության նախարարությունը Ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացն առավելագույնս մասնակցային և թափանցիկ դարձնելու նպատակով Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության հետ համատեղ  մեկնարկում Է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. Գործողությունների ծրագրի նախագծի  շուրջ ոլորտային քննարկումները:

Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգռված անձանց ու կազմակերպություններին մասնակցելու ս.թ. հոկտեմբերի 25-ին, ժ. 10:00-ին Դաբլ Թրի Բայ Հիլթոն Հյուրանոցի «Փարիջի» սրահում կայանալիք հանրային քննարկմանը, որի շրջանակում կքննարկվեն ռազմավարական փաստաթղթերով սահմանված մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքներին առնչվող հիմնահարցերը:

Հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 24-ը (ժամը՝ 17:00) ձեր տվյալները (ներառյալ կազմակերպության անվանումը, մասնակցի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն) ներկայացնել international@moj.am հասցեին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն