Դեպի վեր

Ռուստամ Բադասյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հանդիպում քննարկմանը

20/11/2019 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր «Հոդված 3» ակումբի հրավերով հանդիպում-քննարկում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների և մարդու իրավունքների խնդիրներով հետաքրքրված այլ քաղաքացիների հետ:

Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և անկեղծ զրույցի պատրաստակամություն է հայտնել:

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները և ընդգծել ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հարցում հասարակական կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Հարցուպատասխանի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև  քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, հավասար իրավունքների ապահովմանն ու երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն