Դեպի վեր

Ռուստամ Բադասյանն ընդունել է Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

25/11/2019 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը, այլք:

Ռուստամ Բադասյանը, ողջունելով բարձրաստիճան պատվիրակությանն Արդարադատության նախարարությունում, ընդգծել է համագործակցությունը զարգացնելու ներուժի առկայությունն ու անհրաժեշտությունը:

Իտալիայի ԲԴԽ նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ արդեն իսկ հասցրել են հանդիպել Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, ծանոթանալ նորաստեղծ մարմնի գործառույթներին և բացահայտել նմանություններն ու տարբերությունները: Այդ համատեքստում Դավիթ Էրմինին ընդգծել է հայ գործընկերների հետ արդեն իսկ ձեռք բերած պայմանավորվածությունը՝ հայ-իտալական երկու կառույցների միջև փոխգործակցությունը զարգացնելու և առաջիկայում համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ: 

Նախարար Բադասյանը ողջունել է հուշագրի ստորագրմամբ փորձի փոխանակմանը նպաստող պայմանավորվածությունը և անդրադարձել Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի հետ սերտ համագործակցության արդյունքում մշակված դատական ոլորտի բարեփոխումներին միտված օրենսդրական փաթեթների բովանդակությանը՝ ուղղված ներդրվող նոր գործիքների միջոցով դատավորների բարեվարքության ստուգմանը, որը լավագույնս նկարագրված է Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար դատական համակարգի ներսում՝ միաժամանակ չխաթարելով դատական իշխանության անկախությունը: Կարևորելով նաև դատավորների սոցիալական երաշխիքների ամրապնդման անհրաժեշտությունը՝ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ կա քաղաքական որոշում՝ 2020 թվականից էականորեն բարձրացնելու դատավորների աշխատավարձերը:

Դավիթ Էրմինին պատիվ է համարել հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող Հայաստանի հետ համագործակցությունը և սերտ ու արդյունավետ գործընկերության պատրաստակամություն է հայտնել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն